Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ազերթաջ ադրբեջանական պետական լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության թեմային:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական Ազերթաջ պետական լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության թեմային:
Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտության «որևէ պատրաստի լուծում» պարտադրել և պատրաստ է սատարել կողմերի առաջարկած ցանկացած տարբերակի: Դաշնության նախագահի խոսքով՝ փոխզիջումների գնալու համար անհրաժեշտ է «տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի միջև օպտիմալ հավասարակշռություն գտնել»: