Նա Արևմուտքին նաև մեղադրել է շատ հարցերում անվճռական լինելու համար, հավանաբար նկատի ունենալով Եվրամիության անդամության բանակցությունների ձգձգումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը հայտարարել է, թե արևմտյան պետությունները չեն ցանկանում, որ Թուրքիան հզոր երկիր լինի:
Նա Արևմուտքին նաև մեղադրել է շատ հարցերում անվճռական լինելու համար, հավանաբար նկատի ունենալով Եվրամիության անդամության բանակցությունների ձգձգումը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ եթե Թուրքիայում մահապատիժն ընդունվի, այդ երկիրը Եվրամիության անդամ չի կարող դառնալ: Սակայն, Յունկերը նաև այն կարծիքին է, որ Եվրամիության դռները Անկարայի առջև փակելը մեծ սխալ կլիներ: