Երևանի Խորենացի փողոցում hուլիսի 19-ին և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ՀՀ ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության պետը կարգապահական պատասխանատվության է ենթարկել ոստիկանության մի շարք ծառայողների:

Մասնավորապես, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը չկանխելու համար խիստ նկատողություն են ստացել Երևանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը և մի շարք այլ սպաներ:
Նշված իրադարձությունների ժամանակ անհամաչափ ուժ կիրառելու համար ծառայողական լիազորությունները դադարեցրել են ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանը և 4 այլ սպաներ: