Ընդամենը մեկ օրում հանրագրի տակ իրենց ստորագրությունն է դրել ավելի քան 150 հազար ռուսաստանցի:
Ռուսաստանում կազմակերպվել է ստորագրահավաք՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պաշտոնից հեռացնելու համար: Ընդամենը մեկ օրում հանրագրի տակ իրենց ստորագրությունն է դրել ավելի քան 150 հազար ռուսաստանցի: Համընդհանուր զայրույթի և դժգոհության պատճառ էր դարձել օգոստոսի 3-ին «Մտքերի տարածք» ֆորումի ժամանակ վարչապետի արած առաջարկը ուսուցիչներին: Ավելի բարձր եկամուտներ ստանալու համար Մեդվեդևը նրանց առաջարկել էր փոխել մասնագիտությունը և, օրինակ, մտնել բիզնեսի դաշտ: Շատ ուսուցիչների վարչապետի խորհուրդը խիստ վիրավորել է: