Հանդիսավոր արարարողությանը մասնակցել են Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը, հայ մարզիկներն ու բրազիլահայ համայնքի ներկայացուցիչները, որոնք այս օրերին երկրի տարբեր քաղաքներից ժամանել են Ռիո՝ աջակցելու հայ օլիմպիականներին:
31-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը: Հանդիսավոր արարարողությանը մասնակցել են Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը, հայ մարզիկներն ու բրազիլահայ համայնքի ներկայացուցիչները, որոնք այս օրերին երկրի տարբեր քաղաքներից ժամանել են Ռիո՝ աջակցելու հայ օլիմպիականներին:
Օլիմպիական խաղերը պաշտոնապես կմեկնարկեն վաղը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մարականա ստադիոնում: Այն ուղիղ հեռաձակմամբ կլինի նաև Առաջին ալիքի եթերում: