Ադրբեջանում կայանալիք Ալիև-Պուտին-Ռոուհանի հանդիպմանը անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, լրագողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ադրբեջանում կայանալիք Ալիև-Պուտին-Ռոուհանի հանդիպմանը անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, լրագողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Բազմաթիվ հարցեր կան արագ փոփոխվող տարածաշրջանի հետ կապված. կարծում եմ, որ շատ հարցեր կքննարկվեն, և նաև շատ հավանական է, որ չշրջանցվի Ղարաբաղի հարցը»,- նշել է Քոչարյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին՝ Քոչարյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահի հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ: «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: Երկրորդը՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»,- նշել է փոխնախարարը:
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները Բաքվում կհանդիպեն օգոստոսի 8-ին: Օգոստոսի 10-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: