Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է: Այսպիսով, համաձայն օրենսդրության, Գևորգ Կոստանյանն այսօրվանից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները: