Կառավարության որոշմամբ` ստեղծվում է «Էներգաիմպեքս» 100 տոկոս պետական բաժնեմասով ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գազ գնել, ներմուծել և արտահանել, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի ներկայացմամբ, որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայում ՀՀ-ում չկա որևէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանից գնել, ներկրել և որպես տարանցիկ երկիր, արտահանել էլեկտրաէներգիա և գազ: «Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, և մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա և կիրականացնի»,- նշել է նախարարը:
Ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: