Այսօր իրավապահ համակարգում զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ են տվել մի քանի պաշտոնյաներ:
Այսօր իրավապահ համակարգում զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ են տվել մի քանի պաշտոնյաներ: Մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Կարապետ Դավթյանը:
Աշխատանքից ազատվել է նաև ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը: ԱԱԾ մամուլի կենտրոնի պետի փոխանցմամբ՝ Մարուքյանը թոշակի է անցել: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը, որը մինչև այդ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր:
Միևնույն ժամանակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ղեկավար Արմեն Վաթյանը։ Նա աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականություները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, ինչի հետևանքով հուլիսի 29-ին Սարի թաղում տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ և միջադեպ է գրանցվել նկարահանում իրականացնող լրագրողի հետ:
Հիշեցնենք, որ ոստիկանապետի հրամանով երեկ աշխատանքից ազատվել էր Էրեբունու բաժնի պետը: