Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ջահը ամենայն հավանականությամբ կվառի ֆուտբոլի արքա Պելեն: 75-ամյա բրազիլացի լեգենդին այս հարցում կարող է խանգարել միայն հովանավորի առջև ունեցած պայմանագրային պարտավորությունները:

Այս մասին հայտնել է հենց Պելեն՝ նշելով, որ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն անձամբ է խնդրել իրեն՝ վառել օլիմպիական խաղերի մեկնարկն ազդադարող կրակը:
Պելեի խոսքով, հստակ որոշում այս հարցում կկայացվի խաղերի բացման հանդիսավոր արարողությունից մեկ օր առաջ: Պելեի մասնակցությունը 31-րդ օլիմպիական խաղերի բացմանը Մարականա ստադիոնում խորհրդանշական կլինի, քանի որ հենց այստեղ է ֆուտբոլի արքան խփել իր կարիերայի 1000-րդ գոլը: