Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը Մոսկվայում հանդիպում կունենա Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ: