Դատարանը բավարարել է որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված և հուլիսի 31-ին զենքը վայր դրած զինված խմբի անդամները կալանավորվել են: Դատարանը բավարարել է որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը: ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ, նրանց թվում` ՊՊԾ գունդը գրաված 31 անձինք: