ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու հնարավորություն են փնտրում, ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Երևանում դիմակայության խաղաղ լուծումը թեթևության զգացում է առաջացնում մեր մեջ: Դիմակայությունը և այդ կապակցությամբ հանրային քննարկումը սոսկ հաստատում են այն բանի կարեւորությունը, որ տևական խաղաղության հասնելու ուղին բանակցային գործընթացն է, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և տանում է հակամարտության համակողմանի կարգավորման»,-հայտարարել է Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը նշել է, որ ոչ մի որոշում չի կարող ուժով պարտադրվել կողմերից որևէ մեկին:
Ուորլիքի խոսքով, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները «հաջող էին շփման գծի երկայնքով բռնության նվազեցման, բովանդակային բանակցությունների վերսկսման և բռնության վտանգի կրճատմանն ուղղված առաջարկների առաջ մղման առումով»:
Դիվանագետը նաև նշել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կկատարեն խաղաղ կարգավորման պարտավորությունները: