Չինաստանում փորձարկվել է «վերգետնյա» TEB-1 ավտոբուսը, որի կառուցվածքը թույլ է տալիս այլ ավտոտրանսպորտային միջոցների անցնել իր տակով, տեղեկացնում է չինական «Սինhուա» գործակալությունը:
Չինաստանում փորձարկվել է «վերգետնյա» TEB-1 ավտոբուսը, որի կառուցվածքը թույլ է տալիս այլ ավտոտրանսպորտային միջոցների անցնել իր տակով, տեղեկացնում է չինական «Սինhուա» գործակալությունը:
22 մետր երկարություն, 7,8 մետր լայնություն եւ 4,8 մետր բարձրություն ունեցող ավտոբուսը տեղաշարժվում է երկու հենակների վրա, որոնց համար ճանապարհներին հատուկ ռելսեր են տեղադրված: Ավտոբուսի լայնքը հնարավորություն է տալիս իր տակով երկու գծով երթեւեկություն կազմակերպել, ինչը զգալիորեն կնվազեցնի խցանումները:
TEB-1-ով միաժամանակ կարող է երթևեկել մինչեւ 200 ուղեւոր: