«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր:
Երիտասարդ մասնագետները մատչելի բնակարան ձեռք բերելու ևս մեկ հնարավորություն են ստացել:
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր:
Բնակելի համալիրն ունենալու է երկու, երեք և չորս սենյականոց 210 բնակարան: Համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2016թ. սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել 2019թ. հունիսին:
Բնակարանները շահառուներին հանձնվելու են ներքին հարդարման երկու տարբերակով` ամբողջությամբ վերանորոգված, որի 1քմ.-ի արժեքը 290000 ՀՀ դրամ է, կամ մասնակի վերանորոգված` 1քմ.-ի արժեքը՝ 270000 ՀՀ դրամ: Բնակարանային արժեքի վճարումը կատարվում է հիփոթեքային վարկավորման կամ կանխիկ վճարման պայմաներով:
Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 45 տարեկան, առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, բնակարանի կարիքավոր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտաշխատողները և դասախոսները, երիտասարդ բժիշկները, մանկավարժները:
Ծրագրին մասնակցելու դիմումները ընդունվում են 2016թ. սեպտեմբերի 5-30ը, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունում: