Եզդիաբնակ 70 գյուղեր դատարկվեցին, հազարավոր զոհեր եղան, հազարավոր կանայք ու երեխաներ մինչև այժմ էլ գերեվարված են ու պահվում են ստրկական պայմաններում:
Օգոստոսի 3-ը սև գույնով է նշվում եզդի ժողովրդի օրացույցում: 2 տարի առաջ այս օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն սկսեց եզդների զանգվածային կոտորածները իրենց բնօրրանում՝ Իրաքի հյուսիսում: Եզդիաբնակ 70 գյուղեր դատարկվեցին, հազարավոր զոհեր եղան, հազարավոր կանայք ու երեխաներ մինչև այժմ էլ գերեվարված են ու պահվում են ստրկական պայմաններում:
Հայաստանում ապրող եզդիներն այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ ընդգծելով միջազգային հանրության անտարբերությունը եզդիների ցեղասպանության հարցում: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, Հայաստանի պետական այրերին՝ բարեկամ ժողովրդի կողքին կանգնելու և միջազգային ատյաններում եզդիների կոտորածների մասին բարձրաձայնելու համար: