Ամերիկացի զինվորականների տվյալներով, միանգամից արձակվել է երկու հրթիռ, որոնցից մեկն օդում անմիջապես պայթել է, երկրորդը՝ թռչելով հյուսիսկորեկան տարածքի վրայով, ընկել է Ճապոնական ծովը:
Հյուսիսային Կորեան կրկին անակնկալ է մատուցել աշխարհին՝ արձակելով հերթական բալիստիկ հրթիռը: Ամերիկացի զինվորականների տվյալներով, միանգամից արձակվել է երկու հրթիռ, որոնցից մեկն օդում անմիջապես պայթել է, երկրորդը՝ թռչելով հյուսիսկորեկան տարածքի վրայով, ընկել է Ճապոնական ծովը:
Տոկիոն անմիջապես բողոք է հայտնել Փհենյանի իրականացրած փորձարկման կապակցությամբ, հայտարարելով, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի համար բացառիկ նշանակություն ունեցող տնտեսական գոտում: Վարչապետ Սինձո Աբեն կարգադրել է ճապոնացի զինվորականներին պատրաստ լինել անկանխատեսելի հետևանքներին: