Օբաման Թրամփին խիստ քննադատության էր ենթարկել՝ հայտարարելով, որ նա միջազգային հարաբերությունների վերաբերյալ բավարար գիտելիքներ չունի նախագահ դառնալու համար:
Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երկրի գործող նախագահ Բարաք Օբամային մեղադրել է թույլ ղեկավար լինելու համար, իսկ Օբամայի կառավարման տարիները, Թրամփի գնահատմամբ, եղել են «աղետ»: Հանրապետական թեկնածուն քննադատել է Սպիտակ տան քաղաքականությունը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Սիրիայում, ընդգծելով, որ բոլոր ձախողումները նախագահի անվճռականության պատճառով են եղել:
Երեքշաբթի Օբաման Թրամփին խիստ քննադատության էր ենթարկել՝ հայտարարելով, որ նա միջազգային հարաբերությունների վերաբերյալ բավարար գիտելիքներ չունի նախագահ դառնալու համար: