Երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելու և ճշտվելու են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության պլանները:
Օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև մարտական և զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելու և ճշտվելու են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները: