Հայաստանի պաշտպանության բանակի հյուսիսային սահմանագոտու պաշտպանության ժամանակ ադրբեջանական դիվերսանտներին հետ շպրտելիս հերոսաբար զոհված Զորիկ Գևորգյանի ընկերներն ու հարազատները հավաքվել էին կառուցված մատուռի մոտ՝ հիշատակելու հերոսի նահատակման երկրորդ տարելիցը: Ներկա էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արք. Գալստանյանը: Մատուռի հարևանությամբ գտնվող Զորիկին նվիրված հուշակոթողին ծաղիկներ դնելուց հետո տարելիցի մասնակիցները եղան նաև զոհված ազատամարտիկների Վանաձորի պանթեոնում, ուր հանգչում է Զորիկ Գևորգյանը: