Հայաստանի կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքներն արդեն տեսանելի են, կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հայաստանի կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքներն արդեն տեսանելի են, կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը», - նշել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով, 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: «Չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները կարող են հանդիսանալ տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության սկզբի նախանշաններ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տնտեսական աճի խթանման համար ծայրահեղ կարեւորություն ունեն ներքին գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցումը, նոր մրցակցային առավելությունների բացահայտումը:
Մանրամասները՝ տեսանյութում