Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը շարունակում է ծանր մնալ, տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը շարունակում է ծանր մնալ, տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։
Անցած ամբողջ օրերի ընթացքում նրա վիճակը եղել է ծանր։ Թեև որոշակի ժամանակաընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` գրանցվում են նաև սպասվելիք բարդություններ։ Ոստիկանն այսօր երրրորդ անգամ վիրահատվել է։
Մասնագետները նրա վիճակը գնահատում են ծանր, կրկին միացված է արհեստական շնչառական սարք։