Համաձայն գրառման, Հանձնաժողովը նաեւ կոչ է արել Իսրայելի կառավարությանը, ինչպէս նաեւ Կնեսետին եւ Կնեսետի Խոսնակ Յուլի Եդելշտեյնին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Իսրայելի խորհրդարանի (Կնեսետի) Կրթության և Սպորտի հանձնաժողովում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանությանը նվիրված քննարկում, որի ավարտից հետո Հանձնաժողովի նախագահ Յակոբ Մարգին հայտարարել է, որ Հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանը:
Համաձայն գրառման, Հանձնաժողովը նաեւ կոչ է արել Իսրայելի կառավարությանը, ինչպէս նաեւ Կնեսետին եւ Կնեսետի Խոսնակ Յուլի Եդելշտեյնին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Հանձնաժողովի ատենապետը նաև հանձն է առել կազմակերպել ստորագրահավաք՝ ճանաչման հարցը Կնեսետի լիագումար նիստում քննարկելու նպատակով: