Թուրքիայում շարունակվում են զանգվածային հետապնդումները ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հնարավոր մասնակիցների նկատմամբ: Երկրի հարավ-արևմուտքում ձերբակալվել է ութ զինծառայող:
Թուրքիայում շարունակվում են զանգվածային հետապնդումները ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հնարավոր մասնակիցների նկատմամբ: Երկրի հարավ-արևմուտքում ձերբակալվել է ութ զինծառայող: Նրանք կասկածվում են Մարմարիսի հյուրանոցը գրոհելու մեջ: Նախագահ Էրդողանը խռովության պահին հենց այդտեղ էր գտնվում:
Միաժամանակ, Անկարան ազդակ է հղել Բրյուսելին, թե սպասում է Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկմանը մինչ այս տարվա հոկտեմբերի կեսը, հակառակ դեպքում կսառեցնի գաղթականների վերադարձի շուրջ պայմանավորվածությունը: