Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը վերջին օրերի փորձությունից դուրս է եկել ավելի ուժեղացած, և երկրի իշխանությունն այսօր շատ ավելի նպատակադրված է երկրում դրական փոփոխությունների օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար:
Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ բացառելով միակողմանի զիջումների հնարավորությունը:
«Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,- շեշտել է Նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը վերջին օրերի փորձությունից դուրս է եկել ավելի ուժեղացած, և երկրի իշխանությունն այսօր շատ ավելի նպատակադրված է երկրում դրական փոփոխությունների օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար:
«Իսկ այդ մասին մենք շատ ավելի մանրամասն կխոսենք առաջիկայում»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: