Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:
Օմբուդսմենի գրասենյակից տեղեկացնում են, որ, այս պահին այցելություն է իրականացվում նաև ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Պավել Մանուկյանին և այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է նաև ուսումնասիրել նրանց պահման պայմանները և բուժօգնության կազմակերպման վիճակը:
Հիշեցնենք՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները հուլիսի 31-ի երեկոյան վայր են դրել զենքը: ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, ՊՊԾ գրավման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: