Օգոստոսի 1-ի առավոտյան Երևանի Խորենացի փողոցի՝ հուլիսի 17-ից արգելափակված հատվածից դուրս է բերվել ոստիկանության հատուկ տեխնիկան` հետևակի երեք մարտական մեքենա և մեկ պատ քանդող մեքենա:
Օգոստոսի 1-ի առավոտյան Երևանի Խորենացի փողոցի՝ հուլիսի 17-ից արգելափակված հատվածից դուրս է բերվել ոստիկանության հատուկ տեխնիկան` հետևակի երեք մարտական մեքենա և մեկ պատ քանդող մեքենա:
Տարածքից նաև հեռացվել են բեռնատարները, որոնք փակում էին մուտքը դեպի ոստիկանության պահակապարեկային պահպանության գնդի տարածք:Այնուհանդերձ, փողոցի այդ հատվածը դեռ փակ է երթևեկության համար։
Հիշեցնենք՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները հուլիսի 31-ի երեկոյան վայր են դրել զենքը: ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, ձերբակալվել է 20 անձ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է: