Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի Նախագահին է փոխանցել Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և տեղեկացրել Թբիլիսիում իր ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին։
Պաշտոնական այցով օգոստոսի 1-ին Թբիլիսի ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի Նախագահին է փոխանցել Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և տեղեկացրել Թբիլիսիում իր ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքների մասին։
Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին:
Էդվարդ Նալբանդյանը Գեորգի Մարգվելաշվիլիին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչը հնարավորություն կընձեռի առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։