«Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը և Անդրիաս Ղուկասյանը»։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
«Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը և Անդրիաս Ղուկասյանը»,- նշված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:
Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: «Արմեն Մարտիրոսյանը զանգվածային որևէ անկարգություն չի կազմակերպել, հակառակը գոյություն ունեն տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես է նա փորձում հանդարտեցնել իրավիճակն ու թույլ չտալ որևէ անկարգություն»,- ասել է Հովհաննիսյանը:
Արմեն Մարտիրոսյանը գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում: