Պետությունը կբարձրացնի նաև որոշ շահառուներին տրվող եռամսյակային հրատապ օգնության ու սոցիալական նպաստի չափը:
Օգոստոսից 1000 դրամով կավելանա ընտանեկան նպաստի բազային գումարը, պետությունը նույնքանով կբարձրացնի նաև որոշ շահառուներին տրվող եռամսյակային հրատապ օգնության ու սոցիալական նպաստի չափը:
ՀՀ Կառավարության՝ այսօր կայացած նիստում հաստատվել է, որ անապահով 112 300 ընտանիքների համար կփոխհատուցվի առաջիկա ամսից սպասվող էլեկտրաէներգիայի գնի 4,3 դրամով թանկացումը:
Էներգետիկ ոլորտին առնչվող մեկ այլ նախագծով՝ ռուսական գազի 1000 խմ-ի դիմաց նախկին 165 և ներկա 150 դոլար գների տարբերությունը՝ 3 ամսվա կտրվածքով 1 մլրդ դրամից ավելի գումար փոխանցվել է բյուջե՝ մարելու Երևան ՋԷԿ-ի օգտագործած գազի պարտքը: