Զինյալ խմբի կողմից հուլիսի 17-ին գրավված ոստիկանության պարեկա-պահակային ծառայության գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում:
Զինյալ խմբի կողմից հուլիսի 17-ին գրավված ոստիկանության պարեկա-պահակային ծառայության գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում: Այս մասին ֆեյսբուքյում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում»,- տեղեկացնում է Ահարոնյանը: