Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի:
Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է եւ նա ազատ է արձակվել: Վարույթն իրականացնող մարմինն այսօր ստացել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չէ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը նրան արգելանքից ազատելու մասին որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանը հուլիսի 27-ի գիշերը Խորենացու փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանություն: