Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է,- «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»:
Ըստ «Սասնա ծռեր»-ի՝ ՊՊԾ գնդի տարածքում անօդաչու թռչող սարքեր են նկատել, և կարծում են, որ «իշխանությունները հատուկ գործողության են պատրաստվում»: