ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում վիրավորված Պավել Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում վիրավորված Պավել Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Պավել Մանուկյանի առողջական վիճակը երեկվա համեմատ նույնն է: Կայուն ծանր է, սակայն դրական տեղաշարժը նկատելի է: Ինչպես արդեն հաղորդել էինք արհեստական շնչառական ապարատն անջատված է, շնչում է ինքնուրույն, սակայն նա դեռ վերակենդանացման բաժանմունքում կշարունակի բուժումը»,-ասել է Հայթայանը: