Այսօր ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրում հեղաշրջման փորձի առնչությամբ ավելի քան 15 հազար մարդու կալանավորման մասին:
Իրադրությունը Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակում է մնալ լարված: Այսօր ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրում հեղաշրջման փորձի առնչությամբ ավելի քան 15 հազար մարդու կալանավորման մասին: Նրանցից 10 հազարը զինվորականներ են: Ռազմական հեղաշրջման փորձից հետո տասնյակ մեդիա կազմակերպություններ են փակել: Նրանց բոլորին մեղադրում են հուլիսի 16-ի պետական հեղաշրջման փորձին աջակցելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում