Ցրտահարությունը, երաշտը կամ գերխոնավությունը, տեղատարափ անձրևները կամ կարկտահարությունը կարող են զրոյի հավասարեցնել գյուղացիական տնտեսությունների ամբողջ տարվա ջանքերը:
Գյուղատնտեսությամբ զբաղվելը որքան որ շահավետ է, նույնչափ էլ ռիսկային: Ցրտահարությունը, երաշտը կամ գերխոնավությունը, տեղատարափ անձրևները կամ կարկտահարությունը կարող են զրոյի հավասարեցնել գյուղացիական տնտեսությունների ամբողջ տարվա ջանքերը: Եվրոպական մի շարք զարգացած երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում և մեր հարևան Վրաստանում գտել են խնդրի լուծման եղանակը. այդ երկրներում լայն տարածում ունի գյուղատնտեսական ապահովագրությունը:
Հայաստանում ևս ապահովագրական ընկերությունները պատրաստ են մասնակցել «Գյուղապահովագրության» ծրագրին, եթե պետության կողմից իրականացվեն որոշակի կանխարգելիչ միջոցառումներ՝ օրինակ ցանցային պաշտպանվածություն:
Մանրամասները՝ տեսանյութում