Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում, նախնական տվյալներով, առնվազն 11 մարդ ծանր վիրավորվել է՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում, նախնական տվյալներով, առնվազն 11 մարդ ծանր վիրավորվել է, կան զոհեր՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Պայթյունը եղել է զինամթերք արտադրող «Արազ» գործարանում, որը երկրի կենտրոնական Շիրվան քաղաքում է: Պայթյունից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, ինչից հետո պայթյունները շարունակվել են: