Ըստ Ռուսարմինֆոյի, Մարատ Ուելդանովը ազատազրկման մեջ է հունիսի 9-ից՝ Ադրբեջան մուտք գործելու պահից։
Բաքվում ձերբակալվել է էթնիկ հայ Ռուսաստանի քաղաքացի։ Ըստ Ռուսարմինֆոյի, Մարատ Ուելդանովը ազատազրկման մեջ է հունիսի 9-ից՝ Ադրբեջան մուտք գործելու պահից։ Ուելդանովի իսկական ազգանունը Գալստյան է, ծնվել է Բաքվում, 34 տարեկան է, ամուսնացել է Ռուսաստանում և վերցրել կնոջ ազգանունը։ Մեր հայրենակիցն, ըստ առկա տեղեկությունների, գործարար է և զբաղվում է հասարակական ու սպորտային միջոցառումների կազմակերպման հարցերով։ Մասնավորապես ներգրավված է եղել Սոչիի օլիմպիական խաղերի կազմակերպման գործում, իսկ նախորդ տարի գործուղվել էր Բաքու՝ եվրոպական սպորտային խաղերի կազմակերպմանը մասնակցելու նպատակով։ 2015-ին նրա Ադրբեջան մուտք գործելու ընթացքում խնդիրներ չեն ծագել։ Ինքը Ուելդանովը խուսափել է մասնավորեցնել իր հայկական ծագումը։ Մարատի քրոջ՝ Մարիաննայի խոսքով, Ադրբեջան ժամանելով Մարատն անհետացել է, իսկ ավելի ուշ պարզվել է, որ գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարանում։ 15 օրվա ազատազրկման էր դատապարտվել նաև Մարատի գործընկեր Ելենա Մակարենկոն, որին Բաքվի իրավապահները հայտարարել են. «Պետք է կարողանալ ընտրել բարեկամներին ու ոչ թե շփվել հայկական ծագմամբ մարդկանց հետ»: