Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.
Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.
· Իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,
· Ապօրինի հրազենը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից,եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ ևս հորդորում ենք դրսևորել ողջամտություն և հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին:
Դրա համար դուք դեռ ժամանակ ունեք:
Այս առաջարկն ընդունողները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.
1. դուրս գալ անցագրային կետից
2. զենքը պահել գլխավերևում և թեքվելով աջ՝ առաջանալ մոտ 50 մետր
3. շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը
4. ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ ոստիկանության ծառայողներին