Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա «Սասնա ծռեր» զինված խմբի հարձակումից 7 օր անց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ՝ և որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: «Հիմա գործընթաց է գնում, պայմանավորվածություն ունենք, որ մի քանի ժամից հետո այդ հարցերը կունենան պատասխան, որպեսզի լրատվամիջոցների համար չեզոք գոտում, որը վերահսկվում է ոստիկանության 7 ԱԱԾ-ի կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն ապահովենք»,- ասել է Բալասանյանը: