Ես անձամբ եմ այնտեղ ուղեկցել բժշկական խմբին, որը տեղում աշխատում է. երեկ և այսօր կատարվել է անհրաժեշտ բուժօգնությունը»,- ասել է Վիտալի Բալասանյանը։
Պարեկապահակային Ծառայության գնդում գտնվողների սննդի, դեղորայքի հետ կապված խնդիրները կարգավորվում են, NEWS.am-ին ասել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։ Նա հավաստիացրել է, որ ինքն անձամբ անմիջականորեն հետևում է ՊՊԾ գնդի տարածքում գտնվողների սննդի, դեղորայքի, բժշկական օգնության ու մյուս հարցերին: «Ես անձամբ հավաստիացնում եմ, որ սննդի, դեղորայքի, բժշկական օգնության հետ կապված հարցերը, այդ տիպի մյուս հարցերը կարգավորվում են: Ես անձամբ եմ այնտեղ ուղեկցել բժշկական խմբին, որը տեղում աշխատում է. երեկ և այսօր կատարվել է անհրաժեշտ բուժօգնությունը»,- ասել է Վիտալի Բալասանյանը՝ խոստանալով ավելի երկար ու ավելի մանրամասն այս ամենի մասին խոսել առաջիկայում: