Հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ի սահմաններում իրավապահները մեծ խմբերով սկսել են ազատել փողոցն ու բերման ենթարկել հավաքվածներին:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Խորենացի փողոցից ու դրա հարակից տարածքից այսօր լուսաբացին բերման է ենթարկվել 136 քաղաքացի: Հուլիսի 20-ի երեկոյան հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել: Ցուցարարները քարեր և տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ի սահմաններում իրավապահները մեծ խմբերով սկսել են ազատել փողոցն ու բերման ենթարկել հավաքվածներին: Ոստիկանության ներկայացուցիչը երկու անգամ նախազգուշացրել է հավաքված ցուցարարներին նրանց անօրինական գործողությունների մասին և հորդորել դադարեցնել ակցիան: Չստանալով արձագանք, ոստիկանությունն իրականացրել է հատուկ գործողություն, որը տևել է մի քանի րոպե: Խորենացի փողոցը շարունակում է փակ մնալ, ոստիկանները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, զրահատեխնիկան նույնպես այնտեղ է:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբի անդամները շարունակում են պատանդառության մեջ պահել ոստիկաններին: