Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: Ներբեռնվել և ուսումնասիրվում են անկարգությունների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը: Առավոտյան 8-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը՝ ձերբակալվել է: Պատասխանատու մարմինը նաև խոստանում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել քննության արդյունքների մասին: