Մի խումբ մտավորականներ հայտարարությամբ դիմել են Ժիրայր Սեֆիլյանին, ակնկալելով նրա միջամտությունը, որ կանխվեն դեպքերի հետագա անցանկալի հետևանքները: Նրանք կոչ են անում Սեֆիլյանին հորդորել ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին:
Մի խումբ մտավորականներ հայտարարությամբ դիմել են Ժիրայր Սեֆիլյանին, ակնկալելով նրա միջամտությունը, որ կանխվեն դեպքերի հետագա անցանկալի հետևանքները: Նրանք կոչ են անում Սեֆիլյանին հորդորել ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի Ժիրայր,
Հարգելով ազատամարտիկի Ձեր անցյալը` Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքն ու խնդրանքը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման, և պատանդներ են վերցրել: Այդ գործողության արդյունքում սպանվել է ոստիկանության գնդապետ, ով նույնպես մեր հայրենակիցն է: Անսալով Ձեր ողջախոհությանն ու հայրենասիրությանը` վստահ ենք, որ Ձեր հորդորներով կմիջամտեք ու կկանխեք վտանգավոր ու անհեռանկար այս իրավիճակի զարգացումը և անցանկալի հետևանքները՝ դիմելով Ձեր ընկերներին վայր դնել զենքը: Հավատացած ենք, որ Ձեր և Ձեր ընկերների հետագա խոհեմ ու կշռադատված քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու մեր երկրի անվտանգությանը: Հայրենիքն ավելին է առճակատումներից:
Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր
Էդուարդ Թոփչյան, դիրիժոր
Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր
Պերճ Զեյթունցյան, գրող
Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ
Ռուբեն Մաթևոսյան, երգիչ
Սասուն Պասկևիչյան, երգահան
Լևոն Մալխասյան, ջազ-երաժիշտ
Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր
Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր
Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր
Սոնա Հովհաննիսյան, խմբավար
Շուշան Պետրոսյան, երգչուհի
Նարեկ Հախնազարյան, երաժիշտ
Նունե Եսայան, երգչուհի
Ժիրայր Դադասյան, ռեժիսոր
Ռոբերտ Մլքեյան, խմբավար
Վահան Բադալյան, ռեժիսոր
Արև Պետրոսյան, նկարիչ-դիզայներ
Նարեկ Դուրյան, դերասան
Սերգեյ Սմբատյան, խմբավար
Ռոլանդ Շառոյան, գրող
Ալլա Լևոնյան, երգչուհի
Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր
Գևորգ Հակոբյան, երգիչ
Ռուբեն Հովսեփյան, գրող