Հայտնի է դարձել, որ ավտոմեքենայում, որով Շերեմետը մեկնում էր ուղիղ եթերի, գործել է պայթուցիկ սարք:
Շերեմետը վերջին 5 տարիներին աշխատում էր Ուկրաինայում: Մեքենան, որում գտնվել է լրագրողը, պայթել է այսօր առավոտյան, տեղեկացրել են «Ուկրաինսկայա պրավդայում» աշխատող Շերեմետի գործընկերները: Ավտոմեքենան պատկանել է «Ուկրաինսկայա պրավդայի» ղեկավար Ալյոնա Պրիտուլային, որն այդ պահին մեքենայի մեջ չի եղել: Հայտնի է դարձել, որ ավտոմեքենայում, որով Շերեմետը մեկնում էր ուղիղ եթերի, գործել է պայթուցիկ սարք: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: