Ազգային անվտանգության ծառայության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ:
Ազգային անվտանգության ծառայության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ: Գնդի տարածքում պահվող մյուս պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու նպատակով իրականացվում են ակտիվ գործողություններ, ներառյալ՝ շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ:
Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ձեռնարկվող միջոցառումներն առանձնահատուկ են և խիստ մասնագիտական, ուստի դրանք կազմակերպող և իրականացնող անձինք կողմնակի միջամտության կամ օժանդակության կարիք չունեն:
Իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհարժեշտ նախադրյալներ չկան: