Հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շրջակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 5 տուժած, որոնց տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շրջակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 5 տուժած, որոնց տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք տուն են գնացել։ Եվս 3 տուժած բուժօգնություն են ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ-ում և ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։
Հուլիսի 17-ից «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում բուժվող տուժածի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր` արդեն որոշակի դրական տեղաշարժով: Կայուն` դրական է գնահատվում նաև «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածի վիճակը։ Հուլիսի 17-ից այս կենտրոնում բուժվող մյուս տուժածի, ինչպես նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվողի վիճակը բավարար է։