Այսօր առավոտյան կյանքից հեռացավ հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը:
Այսօր առավոտյան կյանքից հեռացավ հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը:
Դավիթ Հովհաննեսը ծնվել էր 1945 թ. փետրվարի 17-ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Նա աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հայաստանի մի շարք բուհերում դասավանդել է անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ էր:
Դավիթ Հովհաննեսը հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիեսներ:
1980-1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը: Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ցավակցում է գրողի հարազատներին ու ընկերներին: