Հանրային հեռուստատեսության և ռադիոյի տասնյակ երախտավորների անուններն այսուհետև կզարդարեն ռադիոտան հարակից մայթեզրը:
Հանրային հեռուստատեսության և ռադիոյի տասնյակ երախտավորների անուններն այսուհետև կզարդարեն ռադիոտան հարակից մայթեզրը: Բացվել է «Նվիրյալների ծառուղին», որտեղ իրենց անվանական աստղերն ունեն մարդիկ, որոնց արվեստի, մասնագիտական նվիրումի ու տաղանդի շնորհիվ կերտվել է Հանրային ռադիոյի 90 և հեռուստատեսության 60-ամյա պատմությունը:
«Նվիրյալների ծառուղին» ներկայացնում է ռադիոհեռուստատեսային ոլորտի տարբեր սերունդների հայտնի դեմքերին՝ սկսած 2 կառույցների հիմնադիրներից՝ մինչև երկարամյա ղեկավարներն ու վաստակաշատ աշխատակիցները՝ Կիմ Արզումանյան, Մարատ Մարինոսյան, Ստեփան Պողոսյան, Հենրիկ Հովհաննիսյան, Արմեն Հովհաննիսյան, Տիգրան Նաղդալյան, Արմեն Ամիրյան և էլի 2 տասնյակ նվիրյալների անուններ: