Նախագծին կարելի է մասնակցել սոլո, դուետ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկնարկել է
«Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի մասնակցության հայտագրումը: Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը
www.eurovision.am կայքում հետևյալ հղումով`
http://www.eurovision.am/hy/application: Մրցույթին կարող են մասնակցել
ՀՀ քաղաքացիները և ամբողջ աշխարհում բնակվող
արմատներով հայ մեր հայրենակիցները, ովքեր 2017 թ. մայիսի 9-ի դրությամբ կլինեն առնվազն 16 տարեկան: Նախագծին կարելի է մասնակցել
սոլո, դուետ կամ խմբով, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 6 հոգուց: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու և շուրջ 3 ամիս շարունակ ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի նախորդ տարիների հայաստանյան ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով և գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձևերը: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետևելու այն ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»:
Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա, որպես մրցանակ, ստանալու այն, ինչ բազում արտիստների երազանքն է՝ մասնակցություն եվրոպական ամենաճանաչված երաժշտական մրցույթին՝ «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:
Նախագծին մասնակցելն անվճար է:
Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն մինչև օգոստոսի 25-ը: